HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ես չեմ փոխել հեռախոսահամարս». Մակրոնը պատրաստակամություն է հայտնել խոսել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպատասխանի Վլադիմիր Պուտինի զանգին, եթե Ռուսաստանի նախագահն Ուկրաինայում խաղաղության հաստատման «լուրջ առաջարկներ» ունենա: Այդ մասին BFMTV-ի և Le Figaro-ի փոխանցմամբ նախագահ Մակրոնն ասել է Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես չեմ փոխել իմ հեռախոսահամարը»,- ասել է Մակրոնը։

Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Մակրոնը դադարել է շփվել իր հետ: Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ ինքը չէ, որ պատերազմ է սկսել՝ «խախտելով պայմանավորվածությունները», և Ֆրանսիան չէ, որ «ռազմական հանցագործություններ է կատարել Ուկրաինայում, ինչը գրեթե անհնար է դարձնում երկխոսությունը»:

«Եթե նախագահ Պուտինը երկխոսության ցանկություն և առաջ շարժվելու, հակամարտությունից դուրս գալու և կայուն խաղաղություն կառուցելու համար լուրջ առաջարկներ ունի, այսինքն՝ հարգելով միջազգային իրավունքը և, հետևաբար, Ուկրաինայի շահերն ու ինքնիշխանությունը, ես կընդունեմ զանգը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է շփումներ ունենալ Մակրոնի հետ, սակայն Ֆրանսիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները դադարեցվել էին Փարիզի նախաձեռնությամբ: Պուտինի խոսքով՝ ինքը «չի խուսափում այդ շփումներից»: «Մենք բավականին լավ, բարի, աշխատանքային հարաբերություններ ունեինք։ Ես, ինչպես գիտեք, եղել եմ Ֆրանսիայում, պարոն Մակրոնը եկել է Ռուսաստան։ <...> Բայց ինչ-որ պահից Ֆրանսիայի նախագահը դադարեցրեց մեզ հետ հարաբերությունները։ Մենք չենք դադարեցրել, ես չեմ դադարեցրել: Դա նա դադարեցրեց: Եթե հետաքրքրություն կա, խնդրեմ, մենք պատրաստ ենք»,- ասել էր Պուտինը։

Մակրոնը համաշխարհային գլխավոր առաջնորդներից մեկն է, ով Ուկրաինայի պատերազմից առաջ և դրա մեկնարկից հետո փորձել էր բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։

Լուսանկարը՝ AP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter