HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը

86 տարեկան հասակում մահացել է Քուվեյթի էմիր (կառավարիչ) Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, այդ մասին հայտարարել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը։

Էմիրի մահվան պատճառները չեն նշվում։ Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ նա «առողջական խնդիրների» պատճառով շտապ հոսպիտալացվել է։

Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը Քուվեյթը կառավարում էր 2020 թվականից։ Նա էմիրի պաշտոնը ստացել էր եղբոր՝ Սաբահ IV-ի մահվանից հետո։

Աս-Սաբահ դինաստիան Քուվեյթը կառավարում է 18-րդ դարի կեսերից։ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբերը այս դինաստիայի թվով 16-րդ կառավարիչն էր և վեցերորդը՝ Մեծ Բրիտանիայից Քուվեյթի անկախության հռչակումից ի վեր։

Լուսանկարը՝ AP Photo/Nasser Waggi, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter