HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նախաձեռնող խումբն առաջադրել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը

Զարյադիեում կայացած ժողովի ժամանակ ընտրողների նախաձեռնող խումբը աջակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում, որպես ինքնաառաջադրված թեկնածուի, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։

Համապատասխան որոշումն ընդունվել է միաձայն:

Առաջադրման նախաձեռնող խմբում ներառվել են իշխող «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, նախկին մարզիկներ Տատյանա Նավկան և Եվգենի Պլյուշենկոն, դերասաններ Դմիտրի Պեվցովը և Վլադիմիր Մաշկովը, երգիչ Յարոսլավ Դրոնովը (Շաման), շախմատիստ Սերգեյ Կարյակինը, դիրիժոր Վալերի Գերգիևը, օդաչու Կոնստանտին Յարոշենկոն և ևս մի քանի տասնյակ այլ անձինք։

Այժմ նիստի արձանագրությունը կուղարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և նախաձեռնող խմբի գրանցումից հետո հնարավոր կլինի ստորագրահավաք սկսել:

Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Վլադիմիր Պուտինը պայքարելու է իր հինգերորդ նախագահական ժամկետի համար: 2020 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների շնորհիվ նա հնարավորություն ունի իշխանության ղեկին մնալ մինչև 2036 թվականը։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ 2024 թվականի մարտի 15-17-ը։

Լուսանկարը՝ Sergei Bobylev / Sputnik, Kremlin Pool via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter