HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով ցուցահանդես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:

«Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ, որը գործելու է մինչև 2024 թ. հունվարի վերջ: Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը և նատյուրմորտը: Կարեն Օհանյանի աշխատանքների նոր շարքում երկու այս ավանդական ժանրերը ստացել են անսպասելի, նորարար և տպավորիչ մեկնաբանություն: Իր գործերում նա կոմունիզմի մահվան և պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ և մետաֆորներ»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter