HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին:

«Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը, կազմակերպության կողմից փորձագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման ու անհրաժեշտ կարգավորումների և բարեփոխումների իրականացման նպատակով:

Այդ համատեքստում, զրուցակիցները հույս են հայտնել, որ Երևանում անցկացված «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում արդյունավետ քննարկումները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության քայլերին և ընդգծել միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սոցիալական արդարության, զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների ու քայլերի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter