Պլանային ջրանջատում Երևանում դեկտեմբերի 20/21-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 20-ին` ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մոնթե Մելքոնյան փողոցի,
- Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել