HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր կմիացվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Այսօր՝ ժամը 19:30-ին վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Բոլորիս սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:

Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» համույթի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Լույսերի միացման հիմնական արարողությանը զուգահեռ՝ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամադրությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:

Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter