HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել է ՀԿԱԾ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ընթացիկ տարվա գործունեությունը

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել տարեկան ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն։ Ներկայացվել են Ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների 2023 թվականին իրականացված աշխատանքները։ Միաժամանակ քննարկվել է 2024 թվականի միջոցառումների համալիր ծրագիրը։ Այս մասին հաղորդում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

ՀԿԱԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են իրենց բաժինների հաշվետու տարվա գործունեության արդյունքները, իրականացված միջոցառումները։ Արձանագրվել է, որ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների տարեկան պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են, իսկ որոշ ծրագրեր էլ կշարունակվեն հաջորդ տարի։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի քննարկման, տեսչական ստուգումների արդյունքների վերլուծության և կարիքների գնահատման համադրմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված 2024 թվականին նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանն ու Ծառայության  գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Գլխավոր հարկադիր կատարողի կողմից նաև ցուցում է տրվել  2024 թվականին իրականացման ենթակա միջոցառումների ծրագիրը մշակելիս ելակետային համարել 2022-2026թթ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ հարկադիր կատարման ոլորտին վերաբերող միջոցառումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter