HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է կառավարութան մամուլի ծառայությունը։

«Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է հեռագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter