HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրել է Լեոնիդ Սլուցկիի թեկնածությունը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարը կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկիին առաջադրել է որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։

Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Ընդ որում, ինչպես փոխանցում է TACC-ը, քվեաթերթիկում եղել է միայն մեկ թեկնածուի՝ Սլուցկիի անունը:

Սլուցկին անձամբ չէր հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին, սակայն խոստովանել էր, որ նման առաջարկներ կուսակցության գործընկերներից ինքը ստացել է։

Նախագահական ընտրություններին գրանցվելու համար Սլուցկիին անհրաժեշտ չէ հավաքել ստորագրություններ, քանի որ նրա թեկնածությունն առաջադրել է խորհրդարանական կուսակցությունը։ Նա միայն պետք է իր փաստաթղթերը ներկայացնի Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Դեկտեմբերի 18-ին ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը իր փաստաթղթերն էր ներկայացրել ԿԸՀ՝ առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 15-17-ը։

Լեոնիդ Սլուցկին ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ է դարձել 2022 թվականի մայիսի վերջին։ Դա տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու մահվանից հետո։

2018 թվականի մարտին լրագրողներ Ֆարիդա Ռուստամովան, Դարյա Ժուկը և Եկատերինա Կոտրիկաձեն Սլուցկիին մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։ Պետդումայի պատգամավորական էթիկայի հանձնաժողովը Սլուցկիի վարքագծում խխախտումներ չէր գտել։

Լուսանկարը՝ РИА Новости / Александр Кряжев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter