HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի պատերազմը». Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չգիտի, թե երբ կավարտվի Ռուսաստանի հետ պատերազմը: Այդ մասին նա հայտարարել է տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։

«РБК-Украина»-ի լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք վերջինս համաձայն է արևմտյան առաջնորդների այն տեսակետին, որ պատերազմը կարող է դեռ շատ երկար ձգվել ու չավարտվել 2024 թվականին։ 

«Ես կարծում եմ, որ պատասխանը ոչ ոք չգիտի, նույնիսկ մեր հրամանատարները կամ արևմտյան գործընկերները։ Նրանք չգիտեն։ Դրանք միայն մտքեր են, և մտքերը հաճախ տարբերվում են իրականությունից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ 

Զելենսկին նաև հիշեցրել է այն կանխատեսումները, որ ռուսական զորքերը երեք օրվա ընթացքում կգրավեին Կիևը:

«Դրանք ևս մտքեր էին։ Ես ուզում եմ կոռեկտ լինել։ Պատերազմը, հաղթանակը, պարտությունը, լճացումը կախված են շատ որոշումներից, շատ ռիսկերից, շատ ուղղություններից, բայց հիմնականում մեզնից և ձեզանից: Եթե չկորցնենք մեր տոկունությունը, ապա ավելի շուտ կավարտենք պատերազմը։ Մենք պատրաստ չենք տալ մեր երկիրը»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Լուսանկարը՝ Alamy-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter