HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում հանուն պատանդների ազատ արձակման պատրաստ են հումանիտար նոր դադարի

Իսրայելը, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ապահովելու համար, Գազայի հատվածում պատրաստ է ևս մեկ հումանիտար դադարի ու անկլավի բնակչության համար հումանիտար օգնության քանակի ավելացմանը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ ելույթ ունենալով այդ երկրում հավատարմագրված ութ տասնյակ երկրների դեսպանների ու դիվանագետների առաջ։ 

«Ես կարող եմ հաստատել այն փաստը, որ Իսրայելը պատրաստ է ևս մեկ հումանիտար դադարի և լրացուցիչ հումանիտար օգնության, որպեսզի ապահովի պատանդների ազատ արձակումը»,- Հերցոգի խոսքերը մեջբերել է նրա վարչակազմը։ Իսրայելի նախագահը, սակայն, նշել է, որ «պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա»:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն պետություններին ու նրանց առաջնորդներին, որոնք իրենց առջև խնդիր են դրել Գազայի հատվածից շուտափույթ ազատել պատանդներին։ Ցանկացած ջանք, որը ձեր պետությունները, ձեր ղեկավարները, ձեր լրատվամիջոցները և ձեր դիվանագետները կարող են գործադրել այս ասքում ներգրավված տարբեր կողմերի վրա ճնշում գործադրելու համար, կենսական նշանակություն ունի»,- հավելել է Հերցոգը։

Հավատարմագրված դիվանագետներին նա կոչ է արել հիշել, որ «պատանդների թվում կան երեխաներ, ծերեր, հիվանդներ, վիրավորներ ու կանայք»։

«Մեզ համար իսկապես կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել. մենք չենք պատերազմում Գազայի ժողովրդի հետ։ Մենք պայքարում ենք ՀԱՄԱՍ-ի դեմ, նրանք մեր թշնամիներն են։ Եվ այս առումով, համաձայն միջազգային հումանիտար իրավունքի, մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր հումանիտար քայլերը»,- նշել է Իսրայելի նախագահը։ 

Լուսանկարը՝ AFP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter