HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«ԱՄՆ-ն մեզ չի դավաճանի». Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի օգնության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ Արևմուտքի երկրները կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

«Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն մեզ չի դավաճանի, ու այն, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք, ԱՄՆ-ն ամբողջությամբ կկատարի»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից օգնության նոր փաթեթի հատկացման մասին հարցին պատասխանելու ժամանակ։ 

Ուկրաինայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն «մոտ ժամանակներում» Կիևին նույնպես միջոցներ կհատկացնի: Նրա կարծիքով, եթե չհաջողվի համաձայնեցնել 50 միլիարդ եվրոյի փոխանցումը, «կգտնվեն օգնության այլ մեխանիզմներ»:

Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնության հատկացման դեմ հանդես է գալիս Հունգարիան։ Եվրամիության դիվանագիտական աղբյուրները վարչապետ Վիկտոր Օրբանի վետոյից հետո հայտարարել են, որ Բուդապեշտը «վերջ ի վերջո չի կարողանա խանգարել Ուկրաինային գումար հատկացնելուն»։

ԱՄՆ-ում Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու հարցում ակտիվորեն գործում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ Կոնգրեսում դեմ են հանդես գալիս հանրապետականները՝ դեմոկրատներից զիջումներ պահանջելով այլ հարցերում:

Լուսանկարում՝ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը Վաշինգտոնում, AP Photo/Evan Vucci

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter