HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ին, 22-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 23-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 21-ին, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ, դեկտեմբերի 23-25-ը՝ 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter