Տիգրան Մեծ փողոցի խանութներից մեկում տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականի դեկտեմբերի 19-ին` ժ.14:00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 21-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հրդեհի հետևանքով գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանում ստացած այրվածքներով Այրվածքների ազգային կենտրոն բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ջ․ Ի․-ն։
Այրվել է խանութի, նախնական տվյալներով, մոտ 50քմ տարածք։
Նախաքննության շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Բուժօգնության տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ Վերջինիս առղջական վիճակը, ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկատվության, բավարար է։
Հրդեհի առաջացման պատճառների և այլ հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել