
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները: Այդ մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
«2023 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այցը Երևան, որի շրջանակներում տեղի կունենա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ու Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 22-ին Բելառուսի մայրաքաղաքում կայացած այդ հանդիպումներին։
Լուսանկարը՝ Ruslan Shamukov/TASS
Մեկնաբանել