HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Հայրապետյանը դեռ պատգամավոր է և օգտվում է անձեռնմխելիության իրավունքից

ԱԺ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին այսօր գրավոր դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Թեեւ Ռուբեն Հայրապետյանն արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին, սակայն, ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, նա եւս երկու ամիս կշարունակի օգտվել իշխանական պատգամավորի կարգավիճակից բխող բոլոր «բարիքներից», առաջին հերթին` անձեռնմխելիությունից:

Հոդված 13. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Եթե բողոքի ակցիաները մեծ թափ չստանան, ապա քիչ հավանական է, որ Ռուբեն Հայրապետյանի դիմումը հնչեցնելու համար արտահերթ նիստ գումարվի, հետեւաբար այն կհնչեցվի սեպտեմբերին մեկնարկող աշնանային նստաշրջանի ժամանակ: Սակայն, հասարակության զայրույթը մեղմելու համար չի բացառվում, որ որոշ օրենքներ հրատապ անցկացնելու քողի տակ ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի ու այդ ժամանակ էլ հրաժարականի դիմումը ընթերցվի, ինչից էլ կսկսվի 15-օրյա հաշվարկը:

Եթե մինչեւ սեպտեմբեր իր փոփոխական բնավորության համաձայն Ռուբեն Հայրապետյանը հետ չվերցնի դիմումը, ապա հրաժարականն ընդունվելուց հետո, 80-օրյա ժամկետում, Երեւանի թիվ 1 ընտրատարածքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

Մեկնաբանություններ (2)

Ընթերցող
........ Ռուբոյից մանդատ վերցնելու ինչ լավ հույս ունեք: Բացեք ձեր աչքերը, նայեք շուրջներդ և կհամոզվեք, որ Գագոն Ռուբոյից ուժեղ չէր: Եթե նա նախարար դարձավ, ապա Ռուբոն հաստատ նախագահ կդառնա:
Hrant
Ays amen@ BLEF e, jorovrdin hangstacnelu porc.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter