HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սի Ծինփինը Ջո Բայդենին հայտնել է, որ պատրաստվում է Թայվանը միացնել Չինաստանին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել է, որ Չինաստանը մտադիր է Թայվանը ներառել իր կազմում։ Այդ մասին գրում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ երեք պաշտոնյաների։

Հեռուստաընկերության զրուցակիցները պատմել են, որ Չինաստանը հույս ունի կղզու նկատմամբ վերահսկողություն ստանալ խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժով: Սի Ծինփինը, ինչպես գրում է NBC-ն, հերքել է 2025 կամ 2027 թվականներին Թայվանի գրավման ժամկետների մասին տեղեկատվությունը՝ հավելելով, որ չինական իշխանությունները դեռևս որևէ ժամկետ չեն սահմանել։

Գագաթնաժողովից առաջ չինացի պաշտոնյաները Ջո Բայդենին խնդրել են հայտարարություն անել այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանը Չինաստանին միացնելու ծրագրերին ու չի ճանաչում կղզու անկախությունը: Ըստ NBC-ի՝ Սպիտակ տունը մերժել է այդ խնդրանքը։

Ամերիկյան հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սի Ծինփինը մտահոգություն է հայտնել Թայվանի նախագահի թեկնածուների առնչությամբ։ Այնտեղ նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի հունվարին: Իր հերթին Ջո Բայդենը չինացի գործընկերոջը կոչ է արել հարգել ընտրական գործընթացները։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և կղզու հարակից շրջաններում բազմիցս զորավարժություններ է անցկացրել։ ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Թայվանի իշխանությունների հետ, սակայն չի ճանաչում կղզու անկախությունը։ Ընդ որում, Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է Պեկինի կողմից ագրեսիայի պարագայում Թայվանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: 2024 թվականի օգոստոսի վերջին ԱՄՆ վարչակազմը հավանություն էր տվել սպառազինություն գնելու համար Թայվանին 80 միլիոն դոլարի հատկացմանը։ Իր հերթին Պեկինը սեպտեմբերին Թայվանի հետ ինտեգրման խորացման ծրագիր էր ներկայացրել։

Լուսանկարը՝ MSNBC-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter