HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան աշխատանքներ է տանում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ. ՌԴ ԳՇ պետ

Ռուսաստանը նպատակաուղղված ձգտում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և երկու երկրների առավել սուր հակասությունների կարգավորմանը։ Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ոլորտում նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական առավել սուր հակասությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտնել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության մասին՝ նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստան։ 

«Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովել է ավելի քան 10 հազար քաղաքացիական անձանց տեղավորումն իր տեղակայման վայրերում, իսկ հետագայում՝ Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք: Խաղաղապահների ավիացիոն տրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 300 վիրավոր։ Ընդ որում, մեր զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լուսանկարը՝ Вадим Савицкий / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter