
Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի վրա
Ռուսական զորքերը դեկտեմբերի 21-ի գիշերը Shahed տեսակի 35 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա: Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի պնդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 34 անօդաչու։
Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատել են Կիևի, Դնեպրոպետրովսկի, Վինիցայի, Չերկասիի, Խերսոնի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Խմելնիցկու, Սումիի, Պոլտավայի, Չեռնիգովի և Կիրովոգրադի մարզերում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Կիևի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավերվել է պահեստներից մեկը, հրդեհ է բռնկվել 1500 քմ տարածքում: Դրա հետևանքով վնասվել են նաև քաղաքացիական ձեռնարկության շենքերը։ Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն նշել է, որ կոտրվել են շենքերի լուսամուտներն ու վնասվել են չորսհարկանի շենքի և երկու պահեստային տարածքների պատերը, որոնք գտնվում էին մոտակայքում: Հարվածի հետևանքով վնասվել է նաև 8 ավտոմեքենա։
Պոլտավայի մարզային վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը հայտնել է, որ մարզում ռուսական անօդաչուի բեկորներն ընկել են Միրգորոդի շրջանում գտնվող բնակելի շենքի վրա: Նրա խոսքով՝ տուժածներ չկան։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել