HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը, քանի որ դա կարող է Դաշինքի անդամներին ստիպել ներքաշվել ռազմական հակամարտության մեջ։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։

«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը նշանակում է, որ մենք արդեն հաջորդ առավոտ պարտավոր կլինեինք այնտեղ զորք մտցնել։ Մենք դա չենք ուզում»,- հայտարարել է հունգարական կառավարության ղեկավարը։

Նա խոստովանել է, որ պետական ինքնիշխանությունը, այսինքն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, կարևոր է համարում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու տեսանկյունից, սակայն չի ցանկանում, որ Հունգարիան ներքաշվի պատերազմի մեջ: Օրբանի խոսքով՝ Հունգարիայի շահերից չի բխում մեկ այլ պետության հետ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրի հետ դաշինքը։

Ավելի վաղ Օրբանը բազմիցս հայտարարել էր, որ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք հրավիրելը երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիք կստեղծի:

Լուսանկարը՝ Leon Neal/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter