HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ դեսպանատունը ափսոսանք է հայտնել «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի գործունեության ժամանակավոր դադարեցման առնչությամբ

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի (լսողական ծրագրի) հեռարձակումը դադարեցնելու՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՌՀ-ն որոշել է «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցնել 30 օրով։ ԸՆկերությունը նաեւ տուգանվել է՝ 500.000 դրամով։ 

«Ցավում ենք, որ հանրապետական ​​կարգավորողի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Նկատեցինք նաև, որ մեր բարեկամ Հայաստանում ռուսական լրատվամիջոցի մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու որոշումը կայացվել է այս տարվա դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջեւ կառուցողական խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցության մասին՝ ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար։

Այս քայլը չի ​​կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր գնալով ավելի են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքով դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- ասված է ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը/Սիվիլնեթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter