HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

Ուզբեկստանում ՌԴ դեսպան Օլեգ Մալգինովը կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ գրող և «Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինի արտահայտությունների պատճառով, որն առաջարկել է ՌԴ-ին «միացնել» Ուզբեկստանի տարածքը։ Այդ մասին հայտնում է ուզբեկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունում նշել են, որ հանդիպման ընթացքում Մալգինովին «սկզբունքային ձևով» հասցրել են, որ Ուզբեկստանում ռուսաստանցի գրողի արտահայտություններն ընդունել են «խորը մտահոգության զգացումով»՝ ընդգծելով, որ նման «չմտածված» հայտարարությունները «ակնհայտ սադրիչ բնույթ են կրում ու կարող են բացասաբար անդրադառնալ երկու երկրների միջև պատմականորեն բարեկամական հարաբերությունների վրա»:

Իր հերթին Մալգինովը, ըստ մամուլի հաղորդագրության, «ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ Պրիլեպինի հայտարարությունները որևէ աղերս չունեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության պաշտոնական դիրքորոշման հետ»։

Նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպումներից մեկի ընթացքում Պրիլեպինը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր Ռուսաստանում ժողովրդագրական խնդիրներին և միգրանտների հետ կոնֆլիկտներին:

Պրիլեպինի կարծիքով՝ այդ խնդիրները կարելի է լուծել ծնելիության բարձրացման և ՌԴ-ին նոր տարածքների միացման միջոցով. «Ավելի շատ երեխաներ ունեցեք, նոր տղամարդիկ ծննդաբերեք, և այս թեման այլևս չի լինի։ Որքան շատ ռուսներ, այնքան քիչ խնդիրներ կլինեն սխալ կենսակերպ վարող մարդկանց հետ։ Ես իրականում դեռ անկեղծորեն այն տեսակետն ունեմ, որ այն տարածքները, որտեղից մեզ մոտ են գալիս արտագնա աշխատողներ, դրանք պարզապես միանան մեզ ու արդեն տեղում նրանց ռուսերեն սովորեցնենք: Որ ոչ թե նրանց այստեղ սովորեցնենք, այլ այնտեղ, ասենք, Ուզբեկստանում»։

Պրիլեպինը նաև հայտարարել է, որ «Կիևում շքերթից» հետո ոչ ոք չի կարող արգելել Ռուսաստանին «եվրասիական տարածքում որևէ օգտակար բան անել», այդ թվում՝ պահանջներ ներկայացնել նախկին ԽՍՀՄ տարածքում: «Ես չեմ կատակում»,- հավելել է գրողը:

Լուսանկարը՝ Шухрат Латипов / Газета.uz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter