
Կիևում անօդաչուների հարձակման հետևանքով բազմահարկ բնակելի շենք է վնասվել. տուժել է 2 մարդ
Դեկտեմբերի 21-ի գիշերը ռուսական զորքերը Shahed տեսակի անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Կլիչկոյի խոսքով՝ Կիևի Սոլոմենսկի շրջանում հարվածի հետևանքով մասամբ ավերվել է բազմահարկ բնակելի շենքերից մեկի 24-րդ, 25-րդ և 26-րդ հարկերի արտաքին պատերը։ Բնակարաններից մեկում հրդեհ է սկսվել։
Տուժել է 2 բնակիչ։ Նրանցից մեկին հոսպիտալացրել են, մյուսին տեղում ցուցաբերել բուժօգնություն։
Սերգեյ Պոպկոն նշել է, որ շենքը վնասվել է խոցված անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով:
Դարնիցկի շրջանում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով երկհարկանի առանձնատանը հրդեհ է բռնկվել։ Կիևի մարզային վարչակազմի տվյալներով՝ տուժածներ չկան։ Անօդաչուի բեկորներն ընկել են նաև Գոլոսեևսկի շրջան։ Տուժածներ ու ավերածություններ չկան։
Կիևի մարզային վարչակազմում նշել են, որ վերջին վեց օրերին սա Ուկրաինայի մայրաքաղաքի վրա երրորդ հարձակումն է։
Լուսանկարը՝ Կիևի մարզային վարչակազմի մամուլի ծառայության
Մեկնաբանել