HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացել է 218 անձ․ 3-ի ինքնությունը չի պարզվել

Քննչական կոմիտեն ամփոփել է Լեռնային Ղարաբաղում սույն թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության միջանկյալ արդյունքները։ 

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ իրականացված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։

«Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը։

Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել է նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։

Պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը քննությամբ դեռևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռևս չեն դիմել և չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար։

Այն անձինք, ովքեր ունեն պայթյունի դեպքի վայրում գտնված և դրանից հետո անհետ կորած հարազատներ և դեռևս չեն դիմել վարույթն իրականացնող մարմնին, ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է դիմել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ պայթյունից զոհված վերոնշյալ 3 մարմինների ինքնությունը պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter