HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փուչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է

ՀՀԿ-ի նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ' մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: Առաջին երկու ամիսը լրացավ երեկ:

Ժամկետը երկարաձգելու մասին թերթի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս ողջ ընթացքում, փաստորեն, չի կարողացել պարզել' կատարվածի առնչությամբ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե' ոչ:

Թերթը հիշեցնում է, որ անհայտ գազով լիցքավորված փուչիկները պայթել էին հանրահավաքին մասնակցող ուսանողների ձեռքերի մեջ: Շուրջ 150 երիտասարդ ստացել էր բազմաթիվ այրվածքներ' հիմնականում ձեռքերի ու դեմքի շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին երեկ ասել են, որ փուչիկների պայթյունից տուժած վերջին հիվանդը բուժհաստատությունից դուրս է գրվել նախորդ երկուշաբթի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter