
«Հրապարակ». կկարողանա՞ Գեղամյանը հաճելին համակցել օգտակարի հետ
Հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին առաջին անգամ կմասնակցի Արտաշես Գեղամյանի ղեկավարած Աժ պատվիրակությունը:
Գեղամյանի բեմելը բավականին հետաքրքիր է ստացվելու Մոնակոյում, որովհետև վեհաժողովում Լատվիայից Վ. Աբրամիկեի զեկույցում առանձին կետ կա տարածքային ամբողջականության մասին, որն ինքնին Ռուսաստանի դեմ է, սակայն Ղարաբաղին չառնչվել չի կարող: Այնպես որ, Գեղամյանը պետք է հաճելին համակցի օգտակարի հետ և կարողանա ինքնորոշման թեզը ևս ներառել ընդունվելիք բանաձևի մեջ՝ դրան գումարելով ուժի չկիրառման մասին թեզը ևս:
Կհաջողվի՞ հայոց Աժ-ում շանթ ու կայծակ արձակող Մամիկոնիչին դա այլոց բեմերում ևս, կերևա առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել