HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Արագածոտնի մարզում իրար են «ուտում» դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը

Ըստ թերթի աղբյուրների, առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են «ուտում» դաշնակցական ու ՕԵԿ-ական տեղի դեմքերը:

Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու և ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքեր որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայնքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի ռեսուրսներ ունի:

Այս հողի վրա հիմնականում թեժ գզվռտոցներ են սպասվում Թալին քաղաքում, Մաստարա, Ուջան և մի քանի այլ գյուղական համայնքներում, ուր ՕԵԿ-ին հիշեցնող նմուշ անգամ չես կարող գտնել:
Երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող վտանգը հանդարտեցնելու նպատակով էլ երեկ ուշ երեկոյան մարզային իշխանությունները մազպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուղապետներին ու ասել, որ այս պահին ներքաղաքական կյանքում այնքան ինտրիգներ ու խմորումներ կան, որ չարժե ընտրությունները դեռ չմեկնարկած իրար վրա ցեխ շպրտել ու հարցեր պարզաբանել:

Այս տեղեկության վրաբերյալ թերթը փորձել է ստանալ նաև մարզային իշխանությունների մեկնաբանությունը, սակայն նրանց հեռախոսահամարները սովորականի նման լռում էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter