HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». գետանցի ժամանակ չփոխելով ձիերը, կամ ինչպես է Սերժ Սարգսյանը կազմել համամասնական ու մեծամասնական ցուցակները

Ըստ թերթի տեղեկությունների' Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ու մեծամասնական ցուցակները կազմելիս խորհրդակցություն է անցկացրել իր մերձավոր շրջապատի հետ. դրան մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Բարսեղ Բեգլարյանը' Ֆլեշը, Վիկտոր Դալլաքյանը, փեսան' Միքայել Մինասյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և այլք: Եվ ահա որոշվել Է Աժ ՀՀԿ խմբակցությունը կազմավորել հետևյալ համամասնությամբ, այնտեղ տեղ են գտել ՀՀԿ տեսակետը ներկայացնողները, «օսլայած մազերով», արտերկրում կրթություն ստացած երիտասարդները, այլ քաղաքական ուժերի, մասնավորապես ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ խոսողները, «կոճակները», որոնց միակ առաքելությունը լինելու է քվորում և դահլիճում ներկայություն ապահովելն ու համապատասխան կոճակը սեղմելը, ինչպես նաև' ուժայինները, որոնք հարկ եղած դեպքում պետք է հարձակվեն' բառի ամենաուղիղ իմաստով:

Թերթի աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ են պատմել ՀՀԿ խմբակցության կազմի ձևավորման վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀԿ-ի' ԵԺԿ-ին անդամակցելու գործընթացի ժամանակ Ս. Սարգսյանը միջազգային կառույցներին խոստացել է գնալ կտրուկ փոփոխությունների, մասնավորապես' ՀՀԿ ցուցակ չընդգրկել քրեական-օլիգարխիկ տարրերին' փոխարենը ասպարեզ բացելով արտերկրում կրթություն ստացած երիտասարդների համար: Նույնիսկ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի նախնական քննարկումների ժամանակ նա խոսել է թիմում սերնդափոխության, երիտասարդ կադրերի ներգրավման անհրաժեշտության մասին:

Բայց ամեն ինչ փոխվել է ԲՀԿ համագումարից հետո: ԲՀԿ համագումարից մեկ օր անց նա հայտարարել է, թե երիտասարդների թիմով իրենք «պրավալ կտան» ոչ միայն Աժ, այլև դրան հաջորդող նախագահական ընտրությունները: Արդյունքում' որոշվել է կրկին դիմել կրիմինալ-օլիգարխների աջակցությանը' գետանցի ժամանակ չփոխելով ձիերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter