HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար և արդարություն. գերմանահայ ուսանողների բաց նամակը Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ

Մեզ՝ գերմանահայ ուսանողներիս, խորապես ցնցեց Վահե Ավետյանի սպանությունը: Այս անգամ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի հերթական զոհը պետական համակարգի ներկայացուցիչ է՝ ռազմական բժիշկ, մայոր:  Այս հանգամանքն ունի խորհրդանշական իմաստ եւ  ցույց է տալիս, որ Հայաստանի ներկա ապօրինի վարչակարգի գոյությունն արդեն սպառնում է հայկական պետականության բուն հիմքերին: Մարդ, որը ի պաշտոնե կոչված էր պահպանելու մեր երկրի անվտանգությունը պաշտպանող զինվորների կյանքը, ընդամենը մի անմեղ առիթով՝ սպորտային հագուստով ռեստորան մուտք գործելու համար ենթարկվեց դաժան հաշվեհարդարի, որի հետևանքով մի քանի օր անց մահացավ:

Եվ ովքե՞ր են այն մարդիկ, որոնց համար ՀՀ քաղաքացու և բժիշկի կյանքը այդքան անարժեք է: Վահե Ավետյանին և նրա երկու գործընկերներին խոշտանգողները ոչ այլ ոք են, քան ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և վերջինիս պատկանող «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ մեր երկրում որոշ մարդիկ իրենց ՀՀ Սահմանադրությունից և օրենքից վեր են դասում: Այդ մասին տարբեր առիթներով բացեիբաց հայտարարել է հենց ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը՝ հոխորտալով, թե «իրեն պատժողը դեռ չի ծնվել» եւ թե ի՛նքն է որոշում ո՛ւմ «պատժել», ո՛ւմ՝ ոչ: Հրապարակավ բռնություն և անպատժելիություն քարոզելով՝ սոյն անձնավորությունն ուղղակի կամ անուղղակի կերպով դրդել է իր թիկնազորի մարդանման գազաններին ծեծել, խոշտանգել և սպանել Վահե Ավետյանին: 

Մենք խորապես ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և հայտնում մեր զորակցությունը: Վահեի սպանությունը մարտահրավեր է ողջ հայ ժողովրդին և նրա արժանապատվությանը: Չի կարելի հանդուրժել, որ այս անգամ ևս անպատիժ մնան իրական մարդասպանները: Ողջունելով այս օրերին կազմակերպված բազմաթիվ բողոք-միջոցառումների մասնակիցներին՝ մենք այս նամակով միանում ենք բոլոր պայքարող քաղաքացիներին և նրանց արդարացի պահանջներին: Ի վերջո, պետք է պատասխանատվության կանչվեն բռնություն, անհանդուրժողականություն և սպանություն քարոզող ռուբեն-հայրապետյանները: Մենք  քաջ գիտակցում ենք, որ եթե մեր հասարակությունն ակտիվորեն չպայքարի և հետամուտ չլինի, որ պատժվեն անխտիր բոլոր մեղավորները՝ սկսած անմիջական կատարողներից եւ վերջացրած հովանավորողներով, ապա այս դեպքը ևս կկոծկվի, և կշարունակվի այս ամենաթող վիճակը, որի զոհը կարող է դառնալ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և հասարակական դիրքից:  

Եթե ժամանակին մեր հասարակությունը, որի մասնիկն ենք նաև մենք, հետևողական պայքարով թույլ չտար, որ ծածկադմփոց արվեն Պողոս Պողոսյանի, Լևոն Ղուլյանի, Վահան Խալաֆյանի, Անդրանիկ Բաբայանի, ինչպես նաև Մարտի մեկի սպանությունները, ապա մենք այժմ կունենայինք բոլորովին այլ երկիր, և Վահեն չէր սպանվի: Ուստի պետք է գիտակցել, որ պայքարը ոչ միայն Վահեի սպանության իրական մեղավորներին և նրանց պարագլուխներին պատժելու համար է, այլ նաև՝ ապագա արդար եւ ապահով Հայաստանի, որտեղ կկանխվեն և կբացառվեն նման դեպքերը:  

Մարիամ Հովհաննիսյան, Ֆրանկֆուրտ
Շուշանիկ Գրիգորյան, Բեռլին
Մարիա Առաքելյան, Ֆրանկֆուրտ
Միքայել Սարդարյան, Վիզբադեն
Վանինե Եղիազարյան, Բրեմեն
Իրինա Սարգասյան, Ֆրանկֆուրտ
Ազատ Օրդուխանյան, Բոխում
Արևիկ Սարգսյան, Ֆրանկֆուրտ
Մարիամ Սարգսյան, Բոխում
Մարտուն Հովհաննիսյան, Մայնց
Անի Քոչարյան, Քիլ
Գուրգեն Թորոսյան, Տրիեր
Գեորգի Ամյան, Դյուսելդորֆ
Էմմա Ազնավուրյան, Բեռլին
Վահրամ Հովհաննիսյան, Ֆրանկֆուրտ
Դիանա Սահակյան, Ֆրանկֆուրտ
Գեղամ Արտազյան, Ֆրանկֆուրտ
Սիրանուշ Մուրադյան, Ֆրանկֆուրտ
Նանե Օհանյան, Բեռլին
Անդրանիկ Միքայելյան, Էրլանգեն
Հասմիկ Ավետիսյան, Բեռլին
Գայանե Հովհաննիսյան, Բեռլին
Նարինե Եգորյան, Բեռլին
Լիլիթ Գրիգորյան, Քասել
Անդրանիկ Ֆատալով, Դյուսելդորֆ
Սոնա Հակոբյան, Էսեն
Եսթեր Աղաջանյան, Մյունխեն
Քրիստ Մելքոնյան, Զինգեն
Բյուրակն Իշխանյան, Պոցդամ
Վարուժան Բաբախան, Քյոլն
Արմենուհի Մանուչարյան, Բեռլին
Սերոժ Մեսլոմյան, Ֆրանկֆուրտ
Անժելա Կարապետյան, Բեռլին
Շուշանիկ Թարվերդյան, Ֆրայբուրգ
Սարգիս Հակոբյան, Քասել
Արմեն Սարդարյան, Վիզբադեն
Զուրաբ Ասատուրյան, Մյունխեն
Մարատ Օգանեսյան, Բեռլին
Լյուզի Մուրադյան, Աախեն
Նելլի Մելքումյան, Հոֆ
Սոսի Հազենքլեվր, Քյոլն
Սիրանուշ Աստատուրյան, Բեռլին
Մարինե Մխիթարյան, Ֆրանկֆուրտ
Երվանդ Խոսրովյան, Դորտմունդ
Գոռ Հովհաննիսյան, Բեռլին
Հովհաննես Դանիելյան, Բեռլին
Դիանա Բունիաթյան, Մայնց
Վերոնիկա Լուլուկյան, Քյոլն
Արամազտ Կարապետյան, Քյոլն
Կարինե Հովհաննիսյան, Բրեմեն
Տիգրան Հարությունյան, Մյունխեն
Աննա Վարդանյանց, Տրիեր
Լիլիթ Հակոբյան, Դորտմունդ
Ալվինա Ենգիբարյան, Բեռլին
Աստղիկ Բեգլարյան, Ֆրանկֆուրտ
Զարեհ Ասատրյան, Ֆրայբուրգ
Լուսինե Բադալյան, Բրեմեն
Արմեն Սարգսյան, Բրաունշվայգ
Ասպետ Այնթապյան, Բադ էսսեն
Արմինե Բաղդասարյան,Մյունխեն
Ստելլա Խալաֆյան, Ռեգենսբուրգ
Հասմիկ Թադևոսյան, Մյունխեն
Ռիմա Չատյան, Բոնն
Արմեն Սահակյան, Էսսեն
Վահան Սիմոնյան, Բեռլին
Նվարդ Քարումյան, Բոնն
Ստեփան Վարդանյան, Բոխում
Վահան Զաքարյան, Ռեմշայդ
Սոնա Զաքարյան, Ռեմշայդ
Հակոբ Գասպարյան, Էսսեն
Արման Մեսրոպյան, Բոխում
Շուշան Թումանյան, Ֆրանկֆուրտ
Լուսինե Ղազարյան, Բրեմեն
Աննա Հանյան, Բեռլին
Սաթիկ Աղեկյան, Մյունխեն
Տիգրան Ավագյան, Բեռլին
Մերի Ավետիսյան, Լեյփցիգ
Արծրուն Ազնավուրյան, Բեռլին
Ռուբեն Ղալաչյան, Համբուրգ
Սահանուշ Մկրտչյան, Ուլմ
Գագիկ Խաչատրյան, Բեռլին
Մելինե Մկրտչյան Քյոլն
Ռուզաննա Սիմոնյան, Դյուսելդորֆ
Գեռաս Խառատյան, Ֆրանկֆուրտ
Աշոտ Հովհաննիսյան, Մունստեր
Մելինա Մարքարյան, Բերգիշ Գլադբախ
Անուշ Մարտիրոսյան, Ֆրանկֆուրտ
Մարիետա Գրիգորյան, Բրեմեն
Սաթենիկ Մելքոնյան, Բեռլին
Կարեն Կարախանյան, Ֆրանկֆուրտ
Լալա Մկրտչյան, Քյոլն
Գոռ Մարգարյան, Քիլ
Տաթևիկ Հովհաննիսյան, Մանհայմ
Գոհար Գեորգյան, Մանհայմ
Շուշան Խաչատրյան, Մյունխեն
Մարինա Կարապետյան, Վիզբադեն
Մարինե Խլղաթյան, Բոնն
Նառա Բալյան, Դարմշտադ
Սոնա Ռոստոմյան, Բեռլին
Արևիկ Պետրոսյան, Դյուսելդորֆ
Նորա Շիրակյան, Համբուրգ
Մարինե Նասիբյան, Ֆրանկֆուրտ
Քևորգ Յոքուբյան, Բեռն, Շվեյցարիա
Կատյա Գրիգորյան, Բազել, Շվեյցարիա
Ռաֆայել Թերմուրազյան, Լիսաբոն, Պորտուգալիա
Մարիամ Աղասարյան, Բրյուսել, Բելգիա
Մանե Մանուկյան, Լոնդոն, Անգլիա

Մեկնաբանություններ (2)

Հ Ա Լ Ա Ծ Յ Ա Լ
Մեկընդմիշտ հիշեք. նախագահը ականջալու կլինի այն ժամանակ, երբ ողջ սփյուռքը ոտքի կանգնի, ակցիաններ կազմակերպի, դիմի դիվանագիտական կորպուսներին/ որքան էլ դա ծանր է անել/, գռեհիկ ու ապազգային ղեկավարների անունները աշխարհով մեկ տարածի, արգելի նման ղեկավարների մուտքը տվյալ երկիր, և այլն և այլն: Մենք`սփյուռքահայերս, պարտավոր ենք դա կատարել, քանի որ Հայաստանում ապրող ամեն մի հայ մեր Մայր Հայրենիքում ապրում է նաև մեր փոխարեն: Եկեք ստեղծենք մի շարժում, որի նպատակը լինի` աշխատանքից վռնդել վերջին ստահակ պաշտոնյային: Միայն այս ճանապարհը մեզ հնարավորություն կտա ինտեգրվել համաշխարհային հանրությանը: Ի գործ, եղբայրներ ու քույրեր: Երբեք չդադարեցնենք մեր հակազդումը ապօրինության, գռեհիկության, ազգադավության, անբարո բարքերի, ավազակության ու մարդասպանության հանդեպ: Մայր Հայրենիքի զավակները ճնշված են և անազատ, մենք պարտավոր ենք մեր պայքարը դարձնել չդադարող: Ա Ս Տ Վ Ա Ծ տեսնում է մեր ակտիվությունը, և այն կգնահատվի ըստ արժանվույն: Առիթը եկել է, սատարենք մեր քույրերին և եղբայրներին: Մենք էլ ենք ուզում ապրել մեր Հայրենիքում, սակայն ոչ թե գող ու ավազակի երկրում, այլ քաղաքակիրթ մթնոլորտի Հայրենիքում: Աստված բոլորիս պահապան...
Մլեհ
Շատ չնչին բացառութիւններով քաղքենիացած, պոռոտախօս ու եսասէր Սփիւռքէն յոյսերնիդ իսպ՛առ կտրեցէք: Խօսքս կը վերաբերի անշուշտ հին (արևմտահայ) սփիւռքին, իր ծախուած ու տկարամիտ մտաւորականութեամբ ,չարչի հոգևորական եւ առևտրական դասով ու մամոնան պաշտամունքի առարկայ դարձուցած ծանծաղամիտ և մեծաւ մասամբ` ուծացած հայազգի (այլ ոչ հայ)նոր սերունդով: Դաժան է բայց` ճշմարտութիւն, ինչին հետ եթէ համաձայն է լոկ նուիրեալ Սագօ Հացպանեանը, ապա ինձ համար հերիք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter