
Հունվարի 1-ից փոքր կենտրոնում կարմիր գծերում կայանման մեկ տարվա գինը կլինի 160 հազար դրամ
Երևանի քաղաքապետարանը մոտ 5 ժամ քննարկում էր ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերն ըստ գոտիավորման սահմանելու հարցը: Չնայած ընդդիմադիր ավագանու անդամները կոչ արեցին կողմ չքվեարկել, այնուամենայնիվ, նախագիծն ընդունվեց։ Հունվարի 1-ից կարմիր գծերում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ։
Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվելու է երկու գոտու՝ Ա և Բ։
Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ
Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 32 անդամ, դեմ՝ 3-ը։
Հիշեցնենք, որ Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա:
Փոփոխությամբ՝ երեկոյան 10-ից հետո անվճար կայանելու հնարավորություն կտրվի։
Մեկնաբանել