HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզում կասեցվել է տուֆի հանքի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գործող տուֆի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է խախտումներ։

«Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները։

ԲԸՏՄ Շիրակի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց ՍԹԱ թույլտվության ընդերքշահագործում և վերամշակում իրականացնելու համար, «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter