
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ճամբարակում բնակություն հաստատած արցախցիներին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Ճամբարակ համայնքում հանդիպել է համայնքում բնակություն հաստատած Արցախիից բռնի տեղահանված անձանց։ Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Այս մասին հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը։
«Փոխվարչապետը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ներկայացրել Կառավարության կողմից արդեն իսկ իրականացված աջակցության ծրագրերը: Տիգրան Խաչատրյանը հատուկ անդրադարձ է կատարել բնակարանային մատչելիության ապահովման խնդրին և հույս հայտնել, որ այն պայմանները, որոնք առաջիկայում կառաջարկվեն Կառավարության աջակցության ծրագրերում ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն ինչպես բնակելի տներին կից փոքր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, այնպես էլ կենսաապահովման համար անհրաժեշտ այլ պայմաններ ապահովելու առումով: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Մեկնաբանել