HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը Ներդրումային կոմիտեի նիստ է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը:

Ըստ վարչապետի աշխատակազմի՝ նիստում նախ ներկայացվել են 2-րդ և 3-րդ նիստերի ընթացքում հաստատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Դրանք են՝ «Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացում», «Վտանգավոր հիդրօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» նախագծերը: Կոմիտեի անդամները հաստատել են նախագծերը վերջնական հաշվետվությունների հիման վրա:

Հաջորդիվ՝ կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր, որոնք վերաբերել են ճանապարհատրանսպորտային ոլորտի բարելավմանը: Ծավալված քննարկման արդյունքում բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերել են նախագծերում ներկայացված խնդիրների լուծումներին ու առաջարկվող մեխանիզմներին:

Վարչապետը հանձնարարել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կոնսոլիդացնել որոշ նախագծեր և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter