HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 2-ին՝ ժամը 08:09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1999 թ.), Գ․ Գ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Շ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Ա. Հ․-ի և Մ. Շ․-ի առողջական վիճակները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter