HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ տրոլեյբուսում․ տուժածներ չկան

Հունվարի 2-ին՝ ժամը 11:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվում է տրոլեյբուս։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում (վարորդ՝ Վ․ Ա․) հրդեհ է բռնկվել, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Skoda» մակնիշի ավտոմեքենային. տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են տրոլեյբուսը, հարակից հագուստի խանութի պատի գիպսակարդոնից մոտ 4 քմ հատված և ջերմահարվել խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter