
Իսրայելական անօդաչուի հարվածից Բեյրությում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալը
Իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով հունվարի 2-ին Բեյրութի Դահիյա արվարձանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա Սալեհ ալ-Արուրին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեզբոլահի հետ կապ ունեցող Al Mayadeen լրատվական կայքը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ում հաստատել են ալ-Արուրիի մահը։
Իսրայելցի զինվորականները Reuters-ին հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ չեն պատասխանում արտասահմանյան լրատվամիջոցների այս հրապարակումներին:
Al Mayadeen-ի տվյալներով՝ Բեյրութի արվարձանում ՀԱՄԱՍ-ի գրասենյակին հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ։
57-ամյա Սալեհ ալ-Արուրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի բարձրաստիճան անդամ էր ու բնակվում էր Լիբանանում։ Նա Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող խմբավորման ռազմական հրամանատարն էր ու ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալը։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, ալ-Արուրին ՀԱՄԱՍ-ի մյուս անդամների համեմատ առավել շատ կապեր ուներ Իրանի ու Լիբանանում Հեզբոլահի հետ։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել