
Դանիայի թագուհին հայտարարել է գահից հրաժարվելու մասին
Դանիայի Մարգրետե II թագուհին 2024 թվականի հունվարի 14-ին գահից հրաժարական կտա։ Այդ մասին 83-ամյա թագուհին հայտարարել է իր ամանորյա ուղերձի ժամանակ։
Գահը նա փոխանցում է իր որդուն։ «Ես կթողնեմ գահն իմ որդուն՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին։ Ես որոշել եմ, որ հիմա ամենահարմար պահն է։ 2024 թվականի հունվարի 14-ին՝ 52 տարի անց այն բանից, երբ ես փոխարինեցի իմ սիրելի հորը, ես կհեռանամ Դանիայի թագուհու պաշտոնից»,- հայտարարել է նա։
Թագուհու խոսքով՝ որոշումը կապված է տարեսկզբին մեջքի վիրահատության հետ։
BREAKING: Denmark's Queen Margrethe II has announced she will abdicate on January 14th after 52 years on the throne. The Queen delivered the surprise decision during a live TV new year address.pic.twitter.com/s2E8iZ8lau
— Cameron Walker (@CameronDLWalker) December 31, 2023
Մարգրետե II-ը գահ բարձրացավ 1972 թվականին իր հոր՝ Ֆրեդերիկ IX թագավորի մահից հետո։ Եվրոպայի գործող միապետներից նա ամենաերկար թագավորածն էր: Ակնկալվում էր, որ նրա թագավորումը, ավանդույթի համաձայն, կտևեր մինչև մահ։
Լուսանկարը՝ Keld Navntoft/Ritzau Scanpix via AP
Մեկնաբանել