HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի 43-ամյա տղամարդը կացնով հարվածել է նախկին կնոջը. ՆԳՆ

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 17։10-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ 42-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել:

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վանաձորցի 42-ամյա կինը հաղորդում է տվել, որ նախկին ամուսինն է կացնով խփել իրեն:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 43-ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ տալով, կացնով խփել է նախկին կնոջ կրծքավանդակին, ապա ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

43-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում: Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter