
Աhաբեկչական հարձակում Քասեմ Սուլեյմանիի գերեզմանատան մոտ. կա առնվազն 20 զոհ
Իրանի Քերման քաղաքի ճանապարհներից մեկին, որը տանում է այն գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է իրանցի հայտնի գեներալ Քասեմ Սուլեյմանին, պայթյուն է տեղի է ունեցել։ Այդ մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։ Տեղական իշխանությունները փոխանցում են ահաբեկչական հարձակման մասին։
Mehr գործակալությունն էլ հայտնում է առնվազն 20 զոհի մասին։
🛑 Kerman governor's security deputy confirmed in an interview with IRNA that these 2 explosions were terrorist attacks.
— Arya - آریا 🇮🇷 (@AryJeay) January 3, 2024
So far, 20 martyrs & more than 40 injured have been confirmed by emergency services and some sources say that there is a possibility of increasing the number… pic.twitter.com/m7vmVWGY4H
Ավելի ուշ IRNA-ն հայտնել է երկրորդ պայթյունի մասին։ Քերմանի արտակարգ օգնության ծառայության ղեկավարի խոսքով՝ վիրավորների թիվը 15 է։ Մինչդեռ Mehr-ը գրում է 60 վիրավորի մասին։
IRNA-ն գրում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Սուլեյմանիի գերեզմանից 700 մետր հեռավորության, իսկ երկրորդը՝ 1 կիլոմետր հեռավորության վրա։ «Դեռևս հայտնի չէ, թե արդյոք դա եղել է գազի պայթյուն, թե ահաբեկչական հարձակում»,- ի սկզբանե հայտարարել էր Քերմանի նահանգապետի քաղաքական հարցերով տեղակալը։ Ավելի ուշ նա հաստատել է ահաբեկչական հարձակման տարբերակը։ Ըստ նախնական վարկածի՝ մահապարտ ահաբեկիչները երկուսն են եղել։
Marg Bar Amrika https://t.co/RkJvExOZZN
— Ibn Riad - ابن رياض (@IbnRiad) January 3, 2024
Թե արդյոք այս պայթյունը կապ ունի Սուլեյմանիի անձի հետ, անհայտ է։ Հիշեցնենք, որ իրանցի հայտնի գեներալը սպանվել էր 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում՝ ամերիկյան հարվածի հետևանքով։ Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ ուխտի էին մեկնել Սուլեյմանիի գերեզմանին։
Լուսանկարը՝ anews.com.tr-ից
Մեկնաբանել