HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափերը կհաշվարկվեն ըստ գոտիավորման  

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ից մայրաքաղաքի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման: 

Տրանսպորտային միջոցի կայանումն, ի դեպ, ժամը 22:00-ից մինչև 09:00-ն անվճար է, և դրա համար տեղական տուրք չի գանձվում:

Հարկ է նշել, որ կայանման վճարներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, ովքեր որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում: Վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:

Մինչև 15 րոպե կայանելու դիմաց տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում: 

«Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:  

«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները: 

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter