HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրյուդոն Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինային հետագա աջակցության հարցերը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Օտտավայի կողմից Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու հարցերը: Այդ մասին հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները քննարկել են ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև առաջիկա ամիսներին Ուկրաինայի կարիքները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ կանադական կողմի՝ քննարկվել է Կանադայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից Կիևին ռազմական և տնտեսական օգնության հարցը։ 

Թրյուդոն Զելենսկիին կրկին հավաստիացրել է, որ Օտտավան Կիևին կօգնի «այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի»։ Առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի նախագահի կողմից առաջ քաշված խաղաղության բանաձևը, որը ենթադրում է, որ Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս հանի Ուկրաինայի բռնազավթված տարածքներից։ Թրյուդոն ու Զելենսկին պայմանավորվել են համատեղ ջանքերով այդ բանաձևն առաջ մղել համաշխարհային քաղաքական բեմում:

Ըստ այդ բանաձևի՝ Ռուսաստանն իր զորքերը հետ պետք է քաշեր մինչև 1991 թվականի սահմաններ ու վերադարձներ Դոնբասն ու Ղրիմը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ խաղաղության կարգավորման վերաբերյալ Կիևի հայտարարություններն արվում են առանց հաշվի առնելու առկա իրողությունները։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter