
Մեծ Բրիտանիայի վարչապետը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է շարունակել Կիևին օգնությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին։ Այդ մասին նշվում է երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի վերաբերյալ բրիտանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
«Վարչապետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը, ինչպես 2024 թվականի ընթացքում, այնպես էլ ապագայում, կշարունակի վճռականորեն աջակցել Ուկրաինային՝ ագրեսիայի և բռնազավթման դեմ պայքարում»,- ասված է բրիտանական կողմի հաղորդագրության մեջ։
Ըստ Դաունինգ սթրիթ 10-ի՝ Ռիշի Սունաքը նաև ընդգծել է Ուկրաինային ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ Մեծ Բրիտանիայի ընթացիկ առաջնահերթությունները, այդ թվում՝ ռազմական օգնության մատակարարումների շարունակման, նախագահ Զելենսկիի խաղաղության բանաձևին աջակցության և անվտանգության ապահովման երկարաժամկետ ծրագրի հաշվին։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել