HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նախագահի խնամին չի բացառել ռեկտոր դառնալու հնարավորությունը

Համառ լուրեր են շրջում այն մասին, որ Երեւանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է դառնալու Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը:

Թերթի թղթակցի հետ զրույցում Մինասյանը երեկ չի բացառել այդ հնարավորությունը: «Դեռ չեմ կողմնորոշվել: Մի քանի հարցեր կան հիվանդանոցի հետ կապված՝ հետագա զարգացման եւ այլն, որ չի լինի թողնել, դրա համար դժվար է այդ հարցին պատասխանել»,- ասել է նա: Ճշտող հարցին, որ ամեն դեպքում չի բացառում ու մտածու՞մ է այդ ուղղությամբ, Արա Մինասյանը պատասխանել է. «Չէ, չեմ մտածում, բայց չի բացառվում»: Երկու աշխատանքը համատեղել, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, ծանր եւ անհնար կլինի:

Մինասյանն, ի դեպ, այժմ բժշկական համալսարանի խորհրդի անդամ է: Բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, քանի Դերենիկ Դումանյանը նշանակվել է առողջապահության նախարար: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ օրերս հայտարարել է, որ թափուր պաշտոնի մրցույթ, ըստ ամենայնի, կհայտարարվի ամռան վերջին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter