HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հիմնական խախտումն ուրիշ է

Նախօրեին հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ առանց ամրագոտի կապելու մեքենա վարելու պատճառով:

«ՉԻ»- Քարոզչական այս տրյուկները հայտնի են դեռեւս խորհրդային տարիներից: Հիշու՞մ եք, Անդրոպովի օրոք «Վրեմյան» ամեն օր ռեպորտաժներ էր ցուցադրում, թե ինչպես այսինչ գործարանի տնօրենն ազատվեց աշխատանիքց՝ երեք րոպե ուշանալու պատճառով, իսկ Գորբաչովի օրոք՝ թե ինչպես շրջկոմի այսինչ հրահանգիչը հեռացվեց կուսակցությունից՝ գարեջուր խմելու պատճառով: Դրանից, իհարկե, ոչինչ չէր փոխվում: Ավելին՝ հետագայում վիճակագրությունը ցույց տվեց, որ Գորբաչովի օրոք ալկոհոլային խմիչքների արտադրությունը նույնիսկ ավելացել է:

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր դեպքին, ապա «հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը տուգանվել է» նախադասության մեջ օրինախախտման մասին խոսում է միայն «հանրապետական պատգամավոր» բառակապակցությունը, որովհետեւ եթե Հայաստանում օրենքները նորմալ գործեին, խորհրդարանում ոչ մի հանրապետական պատգամավոր չէր լինի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter