HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

ՄԻՊ լրատվական ծառայության հաղորդմամբ, ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

«Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter