HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիայում լրտեսության կասկածով ռուսաստանցի է ձերբակալվել

Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՌԴ քաղաքացու, որը կասկածվում է ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեջ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Լատվիայի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ձերբակալությունն իրականացվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։ 

Նշվում է, որ ռուսաստանցու նկատմամբ քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 18-ին։

Լատվիական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ տղամարդը «հավաքել և ռուսական հետախուզությանն ու անվտանգության ծառայությանը տեղեկություններ է փոխանցել Լատվիայում կարևոր ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների մասին», ինչպես նաև «լատվիական պետության դեմ ուղղված գործունեության ապահովման համար այլ տեսակի աջակցություն ցուցաբերել ռուսական հետախուզությանն ու անվտանգության ծառայությանը»։

Նշվում է, որ ձերբակալվածի մոտից առգրավվել են մեծ թվով տեղեկությունների կրիչներ և փաստաթղթեր: Ձերբակալվածի անունը չի հրապարակվում։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter