Տեղի է ունեցել ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստ
Հունվարի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:
«Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Թագուհի Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել