HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի տարածքում ուկրաինական 36 անօդաչուի խոցման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 4-ի երեկոյան Ղրիմի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք:

Եվս մեկ անօդաչու էլ չեզոքացվել է Կրասնոդարի երկրամասի տարածքում։

Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հաղորդել։

Նովոռոսիյսկի միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունից РИА Новости-ին հայտնել են, որ տեղի բնակիչներն են հայտնել քաղաքում պայթյունի մասին: «Տեղեկությունը բնակիչներից է եկել՝ լսվել է ձայն, այնուհետ՝ ինչ-որ տեղ լսվել պայթյուն, իսկ ահա վնասների մասին՝ ոչինչ չի ստացվել»,- գործակալությունը մեջբերում է դիսպետչերական ծառայության հաղորդագրությունը։

Հունվարի 4-ի ցերեկը ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ուկրաինական ուժերի կողմից Ղրիմի վրա հարձակման փորձը կասեցնելու մասին։ Գերատեսչությունում հայտնել էին, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը թերակղզու վրա 10 ավիացիոն կառավարվող հրթիռ են խոցել։

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը Սևաստոպոլում և Եվպատորիայում տեղի ունեցած պայթյուններն անվանել էր ուկրաինական ուժերի գործողություն և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օդաչուներին:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմավարական հրամանատարությունում պնդում են, որ հարձակման ժամանակ Սևաստոպոլի մերձակայքում խոցվել է ռուսական զորքերի հրամանատարական կետերից մեկը:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter