HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան դարձյալ հարձակվել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի վրա. կա 2 տուժած

Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի օդային տարածքում օդային 10 թիրախ են խոցել։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նախնական տվյալներով՝ կա 2 տուժած։

Գլադկովի խոսքով՝ տուժածներից մեկի մոտ նախաբազկի բեկորային վնասվածք է, երկրորդի մոտ՝ սրունքի բեկորային վնասվածք: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Գլադկովը հայտնել է, որ արկի պայթյունի հետևանքով կոտրվել են քաղաքի բնակելի շենքերից մեկի մի քանի բնակարանների լուսամուտները։ Վնասվել է նաև ավելի քան 30 մեքենա։

Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը պայթյունի վայրից հրապարակել է կադրեր և նշել, որ քաղաքի արևելյան փողոցներից մեկում վնասվել է բնակելի շենքերից մեկի 130 լուսամուտ։

ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, որը մեջբերում են TACC-ն ու РИА Новости-ն, նշվում է, որ ռուսական ՀՕՊ ուժերը Մոսկվայի ժամանակով մոտ 23:40-ին (Երևանի ժամանակով՝ 00:40-ին) Բելգորոդի մարզի տարածքում խոցել են «Ольха» տեսակի 10 հրթիռ։

Հարձակումից որոշ ժամանակ առաջ Գլադկովը բնակիչներին նախազգուշացրել էր քաղաքում օդային տագնապի ազդանշանի գործարկման մասին։

Լուսանկարը՝ Yevgeny Silantyev/TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter